Պրիշտինայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու հետ։
Համառ պայքարում թիմերը չպարզեցին հաղթողին, հանդիպումը ավարտվեց՝ 2:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին և կմրցի Ալբանիայի ընտրանու դեմ։