«Չելսին» ձմռանը նորեկ կունենա

«Չելսիի» ղեկավարությունը վստահ է, որ «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն շուտով կմիանա իրենց թիմին, հայտնում է 90min-ը:

«Չելսին» շարունակում է վստահ լինել Նկունկուի համար գործարքի հաջող ելքին՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը։

Աղբյուրի համաձայն,  ֆուտբոլիստը ձմռանը կմիանա «Չելսիին» և նախնական տվյալներով 4 տարվա պայմանագիր կստորագրի անգլիական ակումբի հետ: