Իլկայ Գյունդողանը, ամենայն հավանականությամբ կլքի «Մանչեսթեր Սիթին»

Գերմաացի ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից».

Ինչպես գրում է անգլիական մամուլը, 31-ամյա կիսապաշտպանի գործակալները բանակցություններ են վարում «քաղաքաբնակների» ղեկավարության հետ ֆուտբոլիստի ապագայի շուրջ։

Մեծ է հավանականությունը, որ գերմանացին կլքի ակումբը։ Daily Mail-ը պնդում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը գերմանացուն ասել է, որ նա կարող է նոր ակումբ փնտրել իր համար:

Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», գերմանական ակումբները և «Արսենալը»։