Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի խանգարի թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է El Nacional-ը։

Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ։ Կատալոնացիները հունվարին կարող են փորձել ձեռք բերել Գյունդոգանին։

Աղբյուրի հանաձայն, 51-ամյա իսպանացի մասնագետը պատրաստ է հունվարին թույլ տալ կիսապաշտպանին տեղափոխվել «Կամպ Նոու»։ Գվարդիոլան գերմանացի կիսապաշտպանին չի համարում իր թիմի կարևոր մասը՝ չնայած ավագի կարգավիճակին։