Գանայի հավաքականի ճամբարում զավեշտալի դեպք է գրանցվել

Ֆուտբոլի Գանայի հավաքականն արդեն ժամանել է Կատար, որտեղ նոյեմբերի 20-ին կմեկնարկի Աշխարհի առաջնությունը:

Լրագրող Մարկ Շուամոն սոցցանցերում գրում է, որ նրանք մոռացել են իրենց հետ Կատար տանել հավաքականի մարզահագուստը:

Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի համազգեստը Կատար կուղարկի փոստով:

Հիշեցնենք, որ Գանայի հավաքականն ԱԱ-2022-ի H խմբում կխաղա Պորտուգալիայի (նոյեմբերի 24), Հարավային Կորեայի (նոյեմբերի 28) և Ուրուգվայի (դեկտեմբերի 2) թիմերի հետ: