Հայտնի է Ա Սերիայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Ա Սերիայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Մրցանակը շնորհվել է մարզական պարբերականների տնօրեններից կազմված ժյուրիի կողմից:

Նոյեմբերին «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում անցկացրած երեք խաղերում հաղթել է «Ինտերին» (2-0), «Վերոնային» (1-0) և Հռոմի «Լացիոյին» (3-0):

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղերից հետո 31 միավորով երրորդն է: