Ֆրանսիայի հավաքականը ևս մեկ լուրջ կորուստ ունի ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ

«Լայպցիգի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն չի կարող մասնակցել ԱԱ-2022-ին, այս մասին գրել է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական էջը:

Ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասվածք է ստացել թիմակցի հետ բախման արդյունքում:

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։