Էդինսոն Կավանի. «Պետք է նվիրվենք և հաղթենք»

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է գալիք Աշխարհի 2022թ առաջնության մասին:

«Դժվար է լինելու հաղթել մրցաշարը, շատ դժվար: Իհարկե բոլորս մեկ մարդու պես պայքարելու ենք տիտղոսի համար, պետք է նվիրվենք բոլոր հանդիպումներին:

Մենք գիտակցում ենք, որ միայնակ ոչինչ չենք հաղթի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: