Արգենտինայի նախկին նախագահը սկանդալային հայտարարություն է արել

Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին սկանդալային հայտարարություն է արել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ, գրում է La Nacion-ը:

«Հաղթողի 5 հիմնական հավակնորդերի թվում է, նաև Արգենտինայի հավաքականը: Իհարկե, Բրազիլիան ու Պորտուգալիան շատ լավ ֆուտբոլիստներ ունեն: Լավ կազմ ունի նաև Ֆրանսիան, որը նույնպես ֆավորիտ է:

Երբեք պետք չէ թերագնահատել, նաև Գերմանիայի հավաքականին, քանի որ նրանք վերին ռասա են և միշտ պայքարում են մինչև վերջ»,- ասել է Մակրին:

Ավելի ուշ Մաուրիսիո Մակրին ներողություն է խնդրել գերմանացիների հասցեին «վերին ռասա» արտահայտությունն օգտագործելու համար: