Էդին Ջեկոն խոսել է իր ապագայի մասին

Միլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն երջանիկ է ակումբում և պատրաստ է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:

««Ներաձուրիների» հետ պայմանագիրս ավարտվում է գալիք տարվա ամռանը, սակայն կցանկանայի մնալ այստեղ: «Ինտերում» ինձ դուր է գալիս ամեն ինչ:

Մտադրությանս մասին հայտնել եմ ակումբի ղեկավարությանը: Տեսնենք՝ ինչ կստացվի ապագայում»,- 36-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sky Sport Italy-ն: