Մյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել Ալֆոնսո Դեյվիսի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

Այս մասին հայտնում է Bild-ը: Աղբյուրի տեղեկություններով, մյունխենյան ակումբը բանակցություններ է վարում կանադացի ֆուտբոլիստի հետ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ նա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Կանադացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: