«Բարսելոնան» տրանսֆերային փոխանակում կառաջարկի «Ասթոն Վիլային»

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում, հայտնում է Calciomercatoweb-ը: Կատալոնական ակումբը պատրաստ է կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին փոխանակել անգլիական թիմի 24-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիսը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի տվյալներով կազմում է 35 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել բիրմինգհեմյան ակումբի հետ։