Ուսեյն Բոլտը գրառում է կատարել նվիրված «Մանչեսթեր Յունայթեդին»

Հայտնի արագավազորդ Ուսեյն Բոլտը ասել է, թե ով է, իր կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստը։

«Հիմնական տաղանդը»,- գրել է ճամայկացին սոցցանցերում՝ իր գրառման մեջ նշելով մանկունիանցիների 18-ամյա հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյին։

Գառնաչոն հաղթական գոլը խփեց 93-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով թիմին 2:1 հաշվով։