Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։

«Ես մտածում եմ ԱԱ-2022-ի հանդիպումների մասին։ Փորձելու եմ առավելագույնս օգտակար լինել հավաքականին։

«Բավարիան» մեծագույն ակումբ է: Ցանկանում եմ օգնել հավաքականին, որպեսզի հաղթանակ տանի սպասվող մրցաշարում»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։