Սերժ Գնաբրին չի ցանկանում հեռանալ ակումբից

«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին չի ցանկանում ձմռանը հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Քերի Հոուն-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը իրեն հարմարավետ է զգում մյունխենյան թիմում և ակնկալում է նորպայմանագիր կնքել «Բավարիայի» հետ:

Կողմերի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Գնաբրին չի ընդունել «Բավարիայի» ղեկավարության վերջին առաջարկը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գնաբրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։