Խվիչա Կվարացխելիան չի տեղափոխվի Անգլիա

«Թոթենհեմի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ թիմը չի ցանկանում գնել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային, այդ մասին հայտնում է The Sun-ը:

«Այդ ամենը կեղծ լուրեր են, դրանք չի համապատասխանում իրականությանը», – տարածել է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: