Խոսեպ Գվարդիոլան համաձայնել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին վաճառել «Բարսելոնային»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնել է գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին վաճառել  «Բարսելոնային»։

El Nacional-ի հավաստմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կայանալ հունվարին։ Գյունդողանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ։

Ավելի վաղ տեղեկություն կար, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ատլետիկոն»։