Լիոնել Մեսսի. Մենք չէինք ուզում, որ նա լքեր «Բարսելոնան»»

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է 2017 թվականին կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Լուիս Էնրիկեի հեռանալու մասին:

«Մի օր Լուիս Էնրիկեն որոշեց հեռանալ: Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունեինք նրա հետ և փորձում էինք համոզել, որ նա մնա։

Մենք չէինք ուզում, որ նա լքեր «Բարսելոնան»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Barca Universal-ը:

Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել էր 2014-2017 թվականներին: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ կատալոնական ակումբն իր պատմության մեջ երկրորդ անգամ տրեբլ էր ձևակերպել՝ մեկ մրցաշրջանում նվաճելով Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները և Իսպանիայի գավաթը: