Պաշտոնական. Լուիս Ֆելիպե Սկոլարին ավարտեց մարզչական կարիերան

«Աթլետիկո Պարանաենսեի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:

«Ես շատ երջանիկ էի: Ֆուտբոլն իմ կյանքն էր, և ամեն ինչ շատ լավ ավարտվեց: Ես զգացել եմ այն ​​ամենը, ինչին չէի սպասում, որ կհասնեմ ֆուտբոլում»,- 74-ամյա բրազիլացի մասնագետի խոսքը մեջբերում է Globo-ն:

Հիշեցնենք, որ Սկոլարիի գլխավորությամբ 2002 թվականին Բրազիլիայի հավաքականը պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն:

Բրազիլացի մասնագետը գլխավորել էր նաև Լոնդոնի «Չելսին», և Պորտուգալիայի հավաքականը: