ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Թոթենհեմի» առաջատարներից մեկին

Լոնդոնի «Թոթենհեմի» առաջատարներից Հյոն Մին Սոնը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։ Ըստ El Nacional-ի լրագրողների՝ ՊՍԺ-ն կարող է դառնալ կորեացի հարձակվողի նոր ակումբը:

Փարիզյան թոփ-ակումբը լրջորեն դիտարկում է Սոնի թեկնածությունը հարձակման գիծն ուժեղացնելու համար։ Լիգա 1-ի չեմպիոնը պատրաստ է 80 միլիոն եվրո հատկացնել նրա համար։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: