Բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ ՊՍժ-ից

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն, փարիզյան ակումբը կարող է վաճառել բրազիլացու տրանսֆերը՝ հաշվի առնելով վերջինիս բարձր աշխատավարձը։

Ֆուտբոլիստը 2017 թվականից է հանդես գալիս փարիզցիների կազմում։ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական գրանդի հետ լրանում է 2025 թվականի ամռանը։