Հարի Քեյն. «Իհարկե, հեշտ չի լինելու, բայց մենք պայքարելու ենք»

«Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է գալիք Աշխարհի 2022թ. առաջնության մասին:

«Մենք պետք է հավատանք, որ կարող ենք նվաճել գավաթը։ Մի վախեցեք խոսել այդ մասին: Կարծում եմ՝ Անգլիայի հավաքականը կարող է դա անել։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու պատճառ չեմ տեսնում, եթե չես հավատում քո հաջողությանը։

Իհարկե, հեշտ չի լինելու, բայց մենք պայքարելու ենք։ Կարևոր է չվախենալ խոսել ձեր առաջադրանքների մասին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։