«Յուվենտուսը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, ում պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին, կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Յուվենտուսը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, միակ խանգարող հանգամանքը դա ֆուտբոլիստի աշխատավարձն է:

Նշենք, որ ֆուտբոլիստը տարեկան 7 միլիոն եվրո է վաստակում և ցանկանում է բարձրացնել աշխատավարձը: