Վիկտոր Օսիմենը կարող է տեղափոխվել Անգլիա

Լոնդոնի «Չելսին» որոշել է պայմանագիր կնքել «Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ, այդ մասին տեղեկացնում է 90 min-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը հասկանում է, որ 33-ամյա Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հարձակվողի դիրքի երկարաժամկետ լուծում չէ։

Միաժամանակ, լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հույսը չի դնում բելգիացի Ռոմելա Լուկակուի վրա, ով պետք է վերադառնա «Ինտերից» վարձավճարից։

Այս առումով հարձակման կենտրոնի ուժեղացումը Անգլիական ակումբի գլխավոր խնդիրն է։