Մոյզե Քին. «Ես երկու գոլ խփեցի ու շատ գոհ եմ դրանից»

Իտալիայի առաջնության 15-րդնտուրի խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթեց հռոմեական «Լացիոյին»՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ Երկու գոլի հեղինակ դարձած Մոյզ Քինը կիսվել է իր տպավորություններով:

«Խաղադաշտում պատասխանեք գոլերով, սա միակ միջոցն է փակելու քննադատների բերանը։ Այսօր մենք հիանալի խաղացինք որպես թիմ։ Ես երկու գոլ խփեցի ու շատ գոհ եմ դրանից։

Ալեգրին ինձ միշտ օգնում է խորհուրդներով, և ես ուզում էի շնորհակալություն հայտնել նրան»,- Քինի խոսքերը մեջբերում է juvenews.eu-ն։