Մասիմիլիանո Ալեգրի. ««Յուվենտուսը» շատ հետ է»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ընթացիկ Ա Սերիայի տիտղոսի համար պայքարի մասին:

«Չեմ կարծում, որ այս մրցաշրջանում 90 միավորից քիչ հնարավոր կլինի նվաճել սկուդետտոն։ «Յուվենտուսը» շատ հետ է:

Այնուամենայնիվ, մենք դեռ պետք է շարունակենք պայքարը։ Մենք կվերալիցքավորվենք հունվարին և կշարունակենք մեր ճանապարհը»,- մարզչի խոսքերը մեջբերում է footbal-Italia-ն։