«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ գումարներ ծախսել

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ գումարներ ծախսել, հայտնում է sports.es-ը:

Կատալոնական ակումբի ղեկավարության ցանկանում է միայն մեկ ֆուտբոլիստի գնել, նրանք մտածում են ուժեղացնել պաշտպանությունը և պաշտպանության աջ եզրը:

«Բարսելոնայի» կողմից ուսումնասիրված հիմնական տարբերակներից են Բենջամին Պավարը Մյունխենի «Բավարիայից», Դիոգո Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդից» և Խուան Վոյտը «Վիլյառեալից»: