Կրիշտիանու Ռոնալդու. «Ես հարգանք չունեմ Էրիկ տեն Հագի նկատմամբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի մասին իր կարծիքով:

«Ես ինձ դավաճանված եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ինձ հետ այդպես վարվելու պատճառով։ Ինձ նյարդայնացնում է, որ ինձ դարձրին քավության նոխազ, որին մեղադրում են այն ամեն սխալի համար, ինչ տեղի է ունեցել ակումբում, և հիմա ինձ ակտիվորեն փորձում են դուրս թողնել թիմից։

Ես հարգանք չունեմ Էրիկ տեն Հագի նկատմամբ, քանի որ նա չի հարգում ինձ: Որոշ մարդիկ ինձ այստեղ չեն ուզում տեսնել: Ոչ միայն այս տարի, այլև գալիք մրցաշրջանում:», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun: