Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո՝ որտեղ նա հայտարարել էր, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
««Մանչեսթեր Յունայթեդը» տեսնում է Ռոնալդուի հարցազրույցի լուսաբանումը մամուլում։ Ակումբը պատասխանի վերաբերյալ կմտածի բոլոր փաստերի արձանագրումից հետո։
Մենք նախկինի պես կենտրոնացած ենք մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստությանը, իմպուլսի պահպանմանը, հավատին ու ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբի անձնակազմի և երկրպագուների միասնությանը»,- ասվում է հայտարարության մեջ։