Քինսլի Կոմանը խոսել է գալիք ԱԱ-2022-ի մասին

«Բավարիայի» ֆուտբոլիստ Քինսլի Կոմանը խոսել է գալիք Աշխարհի 2022թ. առաջնության կարևորության մասին:

26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակում, որի մասին օրերս հայտարարել է Դիդյե Դեշամը։

«Այս Աշխարհի առաջնությունն ինձ համար շատ կարևոր է: Նա կլինի իմ առաջինը և, հնարավոր է, վերջինը, քանի որ ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է սպասվում ապագայում:

Հիմա ես 26 տարեկան եմ, և հնարավոր է, որ 30 տարեկանում ավելի լավը լինեմ որպես ֆուտբոլիստ, բայց ֆիզիկական տեսանկյունից իմ գագաթնակետն արդեն հետ կմնա»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է լրագրող Ֆրանկ Լինկեսը։