Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Պրիշտինա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Պրիշտինա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի հետ։ Ռոման Բերեզովսկու գլխավորած հավաքականը կհանգրվանի Four Points by Sheraton Prishtina City հյուրանոցում:

Հիշեցնենք, որ  Կոսովո – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հայաստանի հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ»
Հենրի Ավագյան՝ ԲԿՄԱ
Արման Ներսեսյան՝ ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան՝ «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան՝ «Արարատ»
Ժիրայր Մարգարյան՝ «Ուրարտու»
Արման Ղազարյան՝ «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան՝ «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան՝ «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան՝ «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան՝ «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան՝ «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան՝ «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան՝ «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան՝ «Ուրարտու»
Սերոբ Գալստյան՝ «Արարատ»
Արթուր Սերոբյան՝ ԲԿՄԱ

Պրիշտինայում Հայաստանի հավաքականին կմիանան Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին։