«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հնարավոր է հեռանա կատալոնական ակումբից

Կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին, ով չկարողացավ իրեն դրսևորել կատալոնական «Բարսելոնայում», կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։

Sport.es-ի տեղեկություններով՝ աֆրիկացու տրանսֆերով հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի երկու ներկայացուցիչներ։

Աղբյուրի համաձայն, «Ֆուլհեմը»և «Աստոն Վիլան» պատրաստ են պայմանագիր առաջարկել 25-ամյա կիսապաշտպանին։