Ժոզե Մոուրինյո. «Ես վատ խոսքեր ասացի մրցավարին, բայց խաղից հետո ներողություն խնդրեցի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղում (1:1)

«Ինձ ճիշտ հեռացրին: Ես վատ խոսքեր ասացի մրցավարին, բայց խաղից հետո ներողություն խնդրեցի։ 

Երբ Դիբալան խաղում է, դա բոլորովին այլ հարց է: Առանց նրա դժվար է: Մենք շատ ցածր մակարդակի խաղացողներ ունենք, ինչ-որ մեկը պետք է ինքնաքննադատ լինի»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը։