Ալվարո Օդրիոզոլան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում

Պաշտպան Ալվարո Օդրիոզոլան, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը:

Աղբյուրի համաձայն, իսպանացի ֆուտբոլիստը գտնվում է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությունների ոլորտում։ «Ծեր տիկնոջ» ղեկավարությունն ակնկալում է վարձակալել հետգնման իրավունքով ֆուտբոլիստի։

Նշենք, որ այս մրցաշրջանում Ալվարոն ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» կազմում։