«Ինտերը» ցանկանում է միանգամից երկու տրանսֆեր իրականացնել

Միլանի «Ինտերը» պլանավորում է այս մրցաշրջանի ավարտից հետո միանգամից երկու ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

«Բորուսիայի Գլադբախի» հարձակվող Մարկուս Թուրամը և «Վալենսիայի» եզրային պաշտպան Խեսուս Վասկեսը հայտնվել են «Ինտերի» ուշադրության կենտրոնում:

«Չղջիկները» պատրաստ են վարձավճարով բաց թողնել իրենց ֆուտբոլիստին, մինչդեռ Թյուրամի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2022/23 մրցաշրջանի ավարտին։ «Ինտերը» ակնկալում է ֆրանսիացու հետ անվճար պայմանագիր կնքել: