Ուսման Դեմբելեն կարող է լքել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին ցանկանում են գնել որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։

Անգլիական ակումբի ղեկավարությունը արդեն բանակցություններ է սկսել Դեմբելեի գործակալի հետ։