Քրիստոֆ Գալտիե. «Երբ Մեսսին ժպտում է, ապա ժպտում է նաև ամբողջ թիմը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Ես վայելում եմ նրա հետ աշխատելու յուրաքանչյուր պահը։ Մեսսին օրինակելի է։  Նա հաղթել է ամեն ինչ, բացի Աշխարհի առաջնությունից։

Երբ Լեոն ժպտում է, ամբողջ թիմը ժպտում է։ Մարզումների ժամանակ կարելի է զգալ, թե ինչպես են բոլորը սիրում և պաշտում նրան», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: