«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան անկեղծացել է

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոստովանել է, որ 2009 թվականին մոտ է եղել Մադրիդի «Ատլետիկոյից» «Ուիգան» տեղափոխվելուն:

«Ես «Ատլետիկոյում» էի, և դա նույն մրցաշրջանն էր, երբ իմ նորամուտը նշեցի: Ես երրորդ դարպասապահն էի, ինձ ընդհանրապես թիմի անդամ չէին համարում:

Ուստի «Ուիգանը» կապ հաստատեց ինձ հետ՝ առաջարկելով իրենց ակումբ տեղափոխվել։ Ես շատ, շատ մոտ էի «Ուիգան» տեղափոխվելուն»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է BBC-ն: