«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հստակ որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ Իսպանիայից, այդ մասին հայտնում է marca-ն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը դիմել է «Ռեալի» ղեկավարությանը և խնդրել, որպեսզի վաճառեն իրեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անգլիական «Նյուքասլը» ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: