«Բավարիան» որոշում է կայացրել թիմի հարձակվողի ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է թիմում պահել հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգին:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, մյունխենյան ակումբը ցանկանում է կամերունցի ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։