Լիոնել Մեսսի. «Գվարդիոլան մեծ վնաս հասցրեց ֆուտբոլին»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը «Բարսելոնայում»՝ 2008-2012 թվականներին:

«Գվարդիոլան մեծ վնաս հասցրեց ֆուտբոլին, քանի որ զգացողություն կար, որ այն, ինչ մենք անում էինք, այնքան պարզ էր, որ բոլորը ցանկանում էին կրկնօրինակել այն:

Դրանից հետո ես շատ տեղերում տեսա նրա գաղափարները։ Այսպիսի պահերին պարզ է դառնում, թե ինչ մեծ աշխատանք ենք արել մենք:

Անկասկած, Գվարդիոլան ֆենոմենալ մարզիչ է»,- ասել է Մեսսին Universo Valdano-ին տված հարցազրույցում: