Իսմայել Բենասերի տրանսֆերի համար երկու ակումբ կպայքարեն

«Միլանի» ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Հաղորդում է Tuttomercatoweb-ը:

Նշվում է, որ «քաղաքաբնակները» միացել են ալժիրցու համար պայքարին, որին հավակնում է գնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Միլանը» ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: Բանակցային գործընթացը կարող է մեկնարկել առաջիկա ձմռանը: