«Բարսելոնան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի տրանսֆերով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի տեղափոխությամբ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Կատալոնացիներն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և պատրաստ են իսպանացուն հրավիրել, որպես ազատ գործակալ, եթե նա չերկարաձգի պայմանագիրը «սերուցքայինների» հետ։

Ընդ որում՝ 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը լավ հարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» ղեկավարության հետ։

Ասենսիոն «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին «Մալյորկայից»` 3,9 միլիոն եվրոյի դիմաց։