«Միլանի» ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից

«Միլանի» կիսապաշտպան Յասին Ադլին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն, 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի և Ֆրանսիայի առաջնության մի քանի ակումբներ։ Հունվարին կիսապաշտպանը կարող է վարձավճարով տեղափոխվել Ֆրանսիա:

Ընթացիկ մրցաշրջանում Ադլին Իտալիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում: