Ջեյմս Միլները տպավորիչ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները երեկ մասնակցեց Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպմանը։

Միլները փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին՝ փոխարինելով Հարվի Էլիոթին:

Այս հանդիպումը Միլների համար 600-րդն էր Պրեմիեր Լիգայում։ Նա դարձավ չորրորդ ֆուտբլիստը, ով Պրեմիեր Լիգայում 600 կամ ավելի հանդիպում է անցկացրել:

Ավելի շատ հանդիպումներ անցկացրել են միայն Ֆրենկ Լեմպարդը (609), Ռայան Գիգզը (632) և Գարեթ Բարին (653)։