Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին. Նա ինչ, որ բան է ակնարկում

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Լեոն գիտի, որ «Բարսելոնան» միշտ կլինի իր տունը: Բայց թույլ տվեք չխոսել Լեոյի մասին, քանի որ նա այլ թիմի ֆուտբոլիստ է, և եթե ես խոսեմ, մենք նորից կսկսենք հայտարարությունների և հակադարձ հայտարարությունների այս շարքը, որը մեզ ոչ մի օգուտ չի բերի: Մեսսին պայմանագիր ունի եվրոպական այլ ակումբի հետ: Կարող եմ միայն ասել, որ Լեոն «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Sport.es-ին ասել է Լապորտան:

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում 18 խաղում դարձել է 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: