Լուկա Մոդրիչը գուցե վերադառնա ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է վերադառնալ անգլիական «Թոթենհեմ»,  հայտնում է El Nacional-ը:

Անգլիական ակումբը պատրաստ  է լուրջ գումար հատկացնել այս տրասֆերի իրականացման համար, սակայն Լուկան չի ցանկանում հեռանալ թիմից

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 14 խաղի, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Նախկինում նա արդեն  խաղացել է անգլիական ակումբում 2008-ից 2012 թվականներին: