Եվս մեկ ակումբ միացավ Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է հոլանդացու համար վճարել 71 մլն եվրո, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ցականում է մնալ կատալոնական ակումբում, սակայն «Բարսան»  ցանկանում է վաճառել դե Յոնգին։

Այնուամենայնիվ, ակումբը ցանկանում է տրանսֆերից 100 միլիոն եվրո ստանալ:

Նման խոսակցություններ կային դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հոլանդացին մնաց, այժմ գործարքը կարող է կայանալ հունվարին:

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։