«Չելսին» պատրաստ է բաժանվել Քրիստիան Պուլիշիչից

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչն առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է El Nacional-ը՝ ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են «Բարսելոնան» և «Լիվերպուլը»:

«Ազնվականների» ղեկավարությունը պատրաստ կլինի 23-ամյա գուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ առաջարկներ դիտարկել:

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է տրանսֆերի վաճառքից առնվազն 50 միլիոն եվրո վաստակել: