Բենժամին Պավար. «Նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չեն եղել»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը հայտնել է, որ նոր պայմանագրի մասին դեռ խոսակցություններ չեն եղել ակումբի հետ:

«Նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չեն եղել։ Այս պահին կենտրոնացած եմ Աշխարհի 2022թ. առաջնության վրա», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2024թ.-ին: